Ռուսաստանում նոր լրտեսի են մերկացրել: Նա լատվիական Սեյմի նախկին պատգամավոր է, ով Ռուսաստանի մասին տեղեկություններ է հավաքել ոչ այնքան Ռիգայի, որքան Վաշինգտոնի համար:
Լատվիական հատուկ ծառայությունների գործակալ Ալեքսեյ Խոլոստովին ձերբակալել են Մոսկվայում: Իր հայրենիքում նա հայտնի է իբրև գործարար և քաղաքական գործիչ: Խոլոստովը պատգամավոր է ընտրվել «Համաձայնության կենտրոն»-ից, որը պաշտպանում է ռուսալեզու բնակչության իրավունքները:
Ռիգայի մերձափնյա տարածքում Խոլոստովը քոթեջային ավան էր հիմնել, որն անվանել էր «ԽՍՀՄ»:
Լրտեսը հատուկ ծառայությունների համար տեղեկատվություն ստանալու նպատակով օգտագործում էր իր անձնական կապերը: Ամեն անգամ Ռուսաստան գալուց առաջ նա նոր առաջադրանք էր ստանում, հանդիպում էր պաշտոնյաների հետ, հարցեր տալիս, վերադառնալուն պես հաշվետվություն ներկայացնում և ստանում մոտ 10 հազար ռուբլի:
Այս անգամ նա պետք է տեղեկություններ ձեռք բերեր իր ընկերոջ՝ Անվտանգության դաշնային ծառայության մի աշխատակցի մասին: Լրտես Գլորիան պետք է հող նախապատրաստեր ռուսական հատուկ ծառայության աշխատակցի հավաքագրման համար: Սակայն արդյունքում լրտեսն ինքն է ստիպված եղել հարցերի պատասխանել: Նա խոստովանել է մեղքը և արտաքսվել երկրից, տեղեկացնում է vesti.ru-ն: