Լիվերպուլի 28-ամյա բնակչուհի Հիդրե Միսինայտեն և իր ամուսինը ծայրաստիճան զարմացել են, երբ երեկոյան ծխելու նպատակով դուրս գալով բակ՝ իրենց գլխի վերևում տարօրինակ լույս են նկատել: Վառ լուսավորված կետը սրընթաց տեղաշարժվել է երկրի վրա՝ տարբեր երանգներ ձեռք բերելով: Բրիտանացիները տեսագրել են այդ ամենը և տեղադրել համացանցում. տեղեկացնում է Mirror-ը:
«Դա հաստատ ինքնաթիռ չէր: Լույսի կետը ցանկացած ինքնաթիռից շատ ավելի արագ էր տեղաշարժվում», – վստահորեն հայտարարել է Միսինայտեն: Կնոջ խոսքով՝ լույսն այնքան վառ է եղել, որ այն հնարավոր չէր չնկատել:
Բրիտանուհին պատմել է, որ հարևաններից շատերը գիշերազգեստներով դուրս են եկել դիտելու հազվադեպ երևույթը:
Վերջերս Մեծ Բրիտանիայի երկրնքում հաճախակի են ՉԹՕ-ներ նկատվում: Վերջին անգամ նման դեպք է գրանցվել սեպտեմբերին: