Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում ապօրինի շինարարության եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ հայտնաբերվել եւ արձանագրվել է 8 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 7 հասցեներում:
Գործընթացն իրականացնում են Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, ինչպես նաեւ վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները: Հաշվետու ժամանակահատվածում 5 արձանագրություն է կազմվել շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերի վերաբերյալ: