Ամերիկյան զբոսանավերում ստամոքսային գրիպ է տարածվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Crown Princess զբոսանավի ավելի քան 170 ուղևոր ստամոքսային գրիպով է հիվանդցացել: Նավը կայանվել է Լոս-Անջելեսից ոչ հեռու. այսօր այն զննելու է հատուկ սանիտարային ծառայությունը:

Այս տարի ավելի վաղ ամերիկյան զբոսանավերի վրա առնվազն երեք նման դեպք է գրանցվել: Տուժածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 1000 մարդ:

Հունվարին այս նոր վիրուսով վարակվել էր Explorer of the Seas 7 Caribbean Princess նավերի մոտ 900 ուղևոր: Իսկ ապրիլին վարակը տարածվել է Crown Princess նավի վրա, որը մեկշաբաթյա ուղևորություն էր իրականացնում Կալիֆորնիայի ափերի երկայնքով. տեղեկացնում է Россия 24 հեռուստաալիքը:




Լրահոս