Սիրելի գույնը բնավորության գծերը բացահայտելու միջոց է հանդիսանում: Եթե ուզում եք պարզել նրա բնավորությունը, ապա իմացեք, թե որ գույնն է սիրում ամենից շատ…
Կապույտ: Եթե սիրում եք այս գույնը, ապա ճանապարհորդությունները Ձեզ համար են: Կապույտը սիրողը միշ փորձում է ընդլայնել աշխարհայացքը, սովորել ու էլի սովորել: Սա նաև դերասանների գույնն է, բայց պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ արտիստ լինի. նրանք պարզապես հոգով են արտիստ: Նրանք սիրում են կյանքը, սիրում են կյանքում դրական դերեր խաղալ: Հեշտությամբ են հասնում հաջողության:
Վարդագույնի սիրահարները ամբողջ կյանքում հրաշքի են սպասում: Երազում են կատարյալ սիրո մասին, նուրբ են: Սիրում են հարմարավետություն, տանել չեն կարողանում, երբ պայմաններ չկան լիարժեք վայելքի համար: Հանգստությունը նրանց երկրորդ ԵՍ-ն է: Երբեմն նրանք գերագնահատում են իրենց ուժերը, որի արդյունքում հիասթափվում են: Այսպիսի մարդիկ միշտ խոստանում են ավելին, քան կարող են:
Սև գույն: Այս գույնն ընտրողը մշտապես պատրաստ է պայքարելու: Նա զգայուն է, լի է կրակով և կրքով: Սակայն, սևի սիրահարները միշտ չէ,որ կարողանում են ճիշտ գնահատել իրավիճակը, ինչից երբեմն պարտվում են և տառապում: Նա շատ կրքոտ է, սիրում է սիրել և սիրված լինել: Անկախ նպատակից նա միշտ առաջ է գնում, առանց կանգ առնելու: Սևի սիրահարի հետ հարաբերություններում անպայման ականատես կլինեք նրա էմոցիաների չզսպվածությանը: Բռնկուն են, տաքարյուն:
Կանաչ: Մուգ կանաչ գույնը նախընտրողները համառ են և ինքնասածի: Նրանք նաև լավ բիզնեսմեններ են: “Կանաչ” մարդիկ միշտ փորձում են հասնել ֆինանսական կայուն վիճակի: Նրանք մարդիկ մտերիմների մոտ պատպանվածության և անվտանգության զգացում են առաջացնում: Բայց նրա կարծիքի վրա ազդել կարելի է միայն անսպառ համբերություն ունենալու դեպքում:
Մոխրագույնի սիրահարները կարողանում են լուծել յուրաքանչյուր բարդ խնդիր: Նրանք սիրում են կարգուկանոն, նաև հավաքված են: Նրանց մոտ յուրաքանչյուր իր ունի իր տեղը: Նա ստեղծագործող անհատ է և կարող է հասնել հաջողության միանգամից շատ ոլորտներում: Անձնական կյանքում նրանք շատ ազատ են, բայց անտանելի կերպով վախենում են խնդիրներից և փորձում խուսափել:
Կարմիր: Միանշանակ խոսքը կրքոտ մարդկանց մասին է: Նա սիրում է լինել գլխավորը, շրջապատում լիդեր: Եվ դա նրա մոտ հիանալի է ստացվում: Հազվադեպ են տանջվում խղճի զգացումից: Այսպիսի մարդկանց վրա դժվար է ճնշում գործադրել. նրանք միայն նյարդայնանում են, բայց սեփական սխալների համար երբեք չեն զղջում: Նրանք նաև կենսասեր են և անում են ամեն ինչև նպատակին հասնելու համար: Սիրում են ռիսկային գործեր:
Շագանակագույնի հավակնորդները բավականին հավասարակշռված բնավորություն ունեն: Նրանք գործում են միայն լավ մտածված քայլերով: Նրանք սիրում են իշխել և բացահայտորեն ձգտում են դրան: Նրանց համար ամենակարևորը ամուր կանգնելն է հողին:Դժվար պահին կարելի է նրան վրա հույս դնել:Երբեմն նրանք անզոր են տիրապետել իրենց: Եթե նպատակ ունեն, ապա հասնում են դրան յուրաքանչյուր գնով:
Ուժեղ կամքի և ոգու տեր մարդիկ են դեղին գույնի սիրահարները: Նրանք հասցնում են ամենուր և լավագույնս կարողանում են դրսևորվել: Նրանք կարողանում են շատ աշխատել, բայց կարող են նաև հիանալի հանգստանալ ինչպես մենակ, այնպես էլ սիրելիի հետ: Նրանք խելացի են, զգայուն և ամբողջ էությամբ հակված են երջանկության: Նրանք իմաստուն մարդիկ են, և շրջապատողները դա լավ հասկանում են, դրա համար էլ ձգտում են նրանց կողքին լինել: Նրանց բնորոշ է նաև համառությունը և համբերատարությունը:
Սպիտակ: Այսպիսի մարդիկ շատ վառ երևակայություն ունեն: Նրանք կարող են ապրել ստեղծելով իրենց հեքիաթը: Այդ հեքիաթում իրենք արքայադուստր են և ամբողջ ուժերով փնտրում են հենց արքայազնի: Նա կարող է ցավել մյուսների անհաջողությունների համար, բայց միևնույն ժամանակ իրեն հեռու է պահում ուրիշի խնդիրներից: Նրանք երազկոտ մարդիկ են: