Ուկրաինացի աշխարհի չեմպիոնը մեկնաբանել է իր վերջին հաղթանակը:
Հիշեցնենք, որ WBA/WBO/IBF/IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն 5-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել բուլղարացի Կուբրատ Պուլևին (20-11, 11 նոկաուտ):
Վլադիմիրը վստահ էր, որ Պուլևը չափից շատ էր մտածել իր և իր մեծության մասին, ինչի պատճառով էլ պարտություն կրեց:
«Ես երբեք չեմ տեսել այդքան գոռոզություն մրցակիցներիս մոտ: Նա հատուցեց դրա համար: Չեմ կարծում, որ Պուլևն ընդհանրապես հասկացել էր, որ չեմպիոնական լիգային է մասնակցում»,-նշել է նա:
Այժմ Կլիչկոն գտնվում է Նեշվիլում, որտեղ սպասում է իր երեխայի ծնունդին: