Լոռու Մարզի Գոգավան գյուղի բնակիչները երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ գյուղում մնացել են 16 հոգի: Նրանց միակ խնդրանքն է իշխանություններից, որպեսզի Տաշիր քաղաքից մինչև իրենց գյուղ ճանապարհահատվածը ասֆալտապատվի։
“Զարմանում ենք միջպետական ճանապարհ է, ունի մաքսատուն, զորամաս, սակայն ճանապարհների անբարեկարգ լինելու հետևանքով ձիասայլերով ենք տեղաշրժվում։ Ամեն համապետական ընտրությունների ժամանակ Երևանից մեծամեծները գալիս խոստանում են, որ ճանապարհը կբարեկարգվի, սակայն մեծ–մեծ խոստումներ են տալիս, գնալուց հետո էլ մոռանում են կատարել դրանք”։ Գյուղացիների միակ հույսը մնում է հանրապետության նախագահը, և հուսով են, որ առաջիկայում նոր ձևավորվելիք կառավարությանը նախագահը կհանձնարարի իրականացնել տարիներ շարունակ տրված խոստումը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի