Կեղծ դեղամիջոց արտադրած «Սոտեքսն» անգամ չի հուղարկավորել իր զոհերին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կեղծ դեղամիջոցները Ռուսաստանում նոր խնդիր չեն: Օրենսդրությունը դրանց արտադրողների համար շատ մեղմ պատիժներ է նախատեսում, մինչդեռ արդյունքւոմ քիչ չեն դրանց օգտագործման հետևանքով մահացու դեպքերը:

45-ամյա Օլգա Սոտնիկովան, ով ընդամենը տառապում էր սրտի առիթմիայով, մահացել է «Միդլոնատ» դեղամիջոցի ներարկումից, որը նրան նշանակել էր իր բժիշկը:
Ռուսաստանում այդ դեղամիջոցի օգտագործումից 20 նման դեպքեր են գրանցվել՝ 2 հիվանդ մահացել է, 18-ը՝ հաշմանդամ դարձել:

«Միդլոնատ» անվանման տակ, որը նշանակում են ոչ միայն առիթմիայի դեպքում, այլև սրտամկանի կաթվածներից հետո, հայտնաբերել են «Լիսթեին» ուժեղագույն անալգետիկ, որն իր ներգործությամբ «Միլդրոնանտի» հակառակն է: «Լիսթեինը» կատվածահար է անում շնչառությունը:

xw_1027901

xw_1027900

xw_1027899




Լրահոս