ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ՝ երեկոյան, կուսակցության գրասենյակ է գնացել ակնհայտ ցածր տրամադրությամբ: Նա ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ խիստ զայրացել է ոչ միայն ԲՀԿ-ի վրա` Գագիկ Ծառուկյանի գործելաոճը գնահատելով «վատ պահվածք», այլեւ ՀՀԿ-ականների վրա` ասելով, որ իրենց գործունեության պատճառով որեւէ մեկը չի ցանկանում համագործակցել ՀՀԿ-ի հետ: Այնուհետեւ կուսակիցներին հայտնել է, որ որեւէ մեկին թույլ չի տա իր հետ խոսել ուլտիմատումների լեզվով: «Միշտ էլ ՀՀԿ-ն եղել է գործընթացների միակ եւ առանցքային պատասխանատուն, եւ այս անգամ էլ մենք՝ որպես հաղթող ուժ, միայնակ ողջ պատասխանատվությունը մեզ վրա կվերցնենք: Ի՞նչ է եղել որ»,-ԳՄ անդամներին հայտնել է ՀՀԿ առաջնորդը` հավելելով, որ համագործակցելու են ՕԵԿ-ի հետ: Կադրային հարցեր չեն քննարկվել. միայն հայտնի է, որ ԱԺ նախագահն ու վարչապետը լինելու են ՀՀԿ-ից: Վարչապետ կմնա Տիգրան Սարգսյանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ