Գյուղացին շատ քիչ է տարբերվում սահմանին կանգնած զինվորից. Արմեն Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանապահ համայնքների անվտանգության խնդիրները լուծված չեն: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Մեզ համար էլ շատ մեծ դրվատանքի է արժանի այս նախագիծը, որովհետև մենք լուրջ թեթևացում ենք կատարում սահմանամերձ տարածքներում: Սակայն տպավորություն թող չառաջանա, որ բոլոր խնդիրները լուծել են այս նախագծով: Կարևոր խնդիրը մնում է չլուծված: Օրինակ, երբ սահմանին լարված իրավիճակում այցելեցինք Ներքին Կարմիրաղբյուր գյուղ այնտեղ չկար ոչ մի տուն, որը գնդակոծությունից վնասված չլիներ: Պետք է օգնենք այդ մարդկանց: Իսկ Այգեպարում երեխաները չեն կարողանում գնալ դպրոց, անհրաժեշտ է պաշտպանիչ պատ: Մենք այս նախագծով անվտանգության խնդիրները չենք լուծում»- ընդգծեց նա

«Թշնամու կողմից մշտապես թիրախի տակ գտնվող գյուղերը պետք է ձեռք բերեն սահմանապահի կարգավիճակ: Իսկապես շատ քիչ է տարբերվում սահմանին կանգնած զինվորի վիճակը գյուղում ապրողից: Պետք է անվտանգության խնդիրները հստակ երաշխավորեն», – հայտարարեց Ա. Ռուստամյանը:




Լրահոս