Քոբանիի համար մարտերում 700 իսլամիստ է ոչնչացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական Քոբանի քաղաքի համար մղվող մարտերում զոհվել է ավելի քան 1,2 հազար մարդ: Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով` սպանվածների մեծ մասը «Իսլամական խմբավորման» գրոհայիններ են: Ուժայիններին հաջողվել է վերացնել ավելի քան 700 իսլամիստի. տեղեկացնում է ТАСС-ը:

Գրոհայինները փորձում են գրավել Քոբանին սեպտեմբերի կեսերից: Քուրդ աշխարհազորայիններին հաջողվել է արգելափակել գրոհայինների մատակարարման գլխավոր ուղին՝ Սիրիայի և Թուրքիայի սահմանային ճանապարհը:

Սիրիական բանակն օպերացիաներն իրականացնում է նաև այլ շրջաններում, ուր գրոհայինները կատաղի դիմադրություն են ցուցաբերում:




Լրահոս