Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն այլ ակումբ տեղափոխվելու մասին չի մտածում: Մարզիչը նշել է, թե շատ երջանիկ է և մտածում է միայն հաջորդ խաղի մասին:
«Ես ինձ հիանալի եմ զգում «Ատլետիկո»-ում, ցանկանում եմ անընդհատ կատարելագործվել և չմնալ նույն մակարդակում: Ես դեռ չգիտեմ, թե որն է այս թիմի խաղի սահմանը, այդ պատճառով կշարունակեմ իմ աշխատանքը: Երեք տարի իմ կողմից սիրված թիմում անցկացնելն ինձ երջանիկ է դարձրել: Միաժամանակ, միշտ մտքումս պահում եմ, որ ինձնից կարող են ազատվել: Չնայած ամեն ինչին՝ մտածում եմ միայն հաջորդ խաղի մասին», – նշել է նա: