Մեքսիկայում UFC 180 մարտերի մեծ երեկո է կայացել, որի շրջանակներում կայացած Ջեսիկա Այի և Լեսլի Սմիթի մենամարտը կանգնեցրել են արդեն երկրորդ րոպեին:
Ջեսիկայի հասցրած հարվածից մրցակցի ականջից սկսել է արյուն գալ:
«Հենց որ մրցակցիս ձախ ականջին արյուն տեսա, սկսեցի կրկնակի հարվածներ տեղալ այդ նույն տեղին՝ այն դարձնելով գրոհի հիմնական նշանակետը», – պատմել է Այը լրագրողներին:
Մարտը կանգնեցրել են, քանի որ դատավորները մտավախություն են ունեցել, որ Սմիթի համար այն կարող է ողբերգական ավարտ ունենալ: Ջեսիկային տեխնիկական հաղթանակ է շնորհվել: Լեսլի Սմիթը դատավորների որոշումն անարդարացի է համարել. չնայած բժիշկների արգելքին՝ նա ցանկացել է շարունակել մարտը: