Ինչպես հայտնի է, ՀՀ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի հայցը, որով ընդդիմությունը պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունները: Դատաքննության օր է նշանակվել մայիսի 25-ին՝ ժամը 10:00-ին: Բացի այդ, ՍԴ-ն վարույթ է ընդունել մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների դիմումները: Հիշեցնենք, որ ՍԴ էին դիմել թիվ 37, 3, 9, 7 եւ 17 ընտրատարածքներում առաջադրված Հայ ազգային կոնգրեսի թեկնածուները՝ Դավիթ Մաթեւոսյանը, Մանուել Գասպարյանը, Լեւոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ներսիսյանը, ինչպես նաեւ թիվ 38 ընտրատարածքում առաջադրված անկուսակցական Սամվել Հարությունյանը:
ՆԻՍՏԸ՝ ԱՅՍՕՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ