Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ:
Ոչ բավարար գնահատելով շաբաթվա կտրվածքով ներկայացված վիճակագրության ցուցանիշները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ պարբերաբար շրջայցեր կատարել ու գործընթացին մասնակից դարձնել նաև Երևանի ավագանու անդամներին և լրատվամիջոցներին:
«Հասարակությունն այս ոլորտում մեզանից ակնկալում է շատ որոշակի փոփոխություններ, ըստ այդմ, չի կարող գոհացուցիչ լինել այն վիճակագրությունը, որը ներկայացնում եք յուրաքանչյուր շաբաթ: Հաճախակի օգտվեք հասարակական տրանսպորտից ու ինքներդ համոզվեք, թե որքանով է իրականում համապատասխանում մատուցվող ծառայությունների որակը սահմանված նորմերին: Տնտեսվարողներին էլ խստորեն զգուշացրեք, որ արձանագրված յուրաքանչյուր թերացմանն օրենքով սահմանված կարգով տրվելու է համապատասխան ընթացք»,- նշել է քաղաքապետը: