Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մայիսի 21-ին «Փարվանա» ռեստորանում ՀՀԿ-ի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գումար է բաժանել: Ներկա գտնվողները պատմեցին, որ պատգամավորը փոքր տոպրակներով գումարը տալիս հայտարարել է, որ դա նախատեսված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրատեղամասերի աշխատողների համար՝ որպես լավ աշխատանքի խրախուսանք: «Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց Սամվել Ալեքսանյանից պարզաբանումներ ստանալ: Նրա հեռախոսն անհասանելի էր. հավանաբար Ալեքսանյանը զբաղված է համայնքի վերջին զանգը կազմակերպելու խիստ կարեւոր գործով:
«ՓԱՐՎԱՆԱ»-ՈՒՄ ՓՈՂ Է ԲԱԺԱՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ