Գոյություն ունեն տարբեր միջոցներ, որոնք հնարավորություն կտան ձեր տունը բնակության հասարակ վայրից վերածել ֆանտաստիկ մի վայրի, որտեղ ամեն ինչ կանչող է ու հետաքրքիր:
Օրինակ՝ եթե երեխաներ ունեք, կարող եք իրականացնել նրա մանկական երազանքները՝ նրա սենյակը վերածելով հեքիաթային դղյակի:
Եվ այսպես, ստորև ներկայացված լուսանկարների միջոցով փորձեք պատկերացնել ու սկսել աշխատել ձեր երազանքների տան ստեղծման ուղղությամբ:
1. Այս աստիճանը կարող է նաև որպես պահարան ծառայել.
2. Ահա ևս մեկ աստիճան՝ կողքին ամրացված պահարաններով.
3. Եվս մեկ հետաքրքիր գաղափար՝ կապված աստիճանների հետ.
4. Հեռախոսային օֆիս, լավ է, չէ՞.
5. Իսկ այսպիսի պատշգամբները միաժամանակ փոքրիկ լողավազան կարող են դառնալ.
6. Ահա այսպես բոլորդ կապված կլինեք իրար հետ ճաշելիս.
7. Իսկ թենիսի այս սեղանով ձեր խոհանոցը կվերածվի խաղահրապարակի.
8. Նույն հաջողությամբ կարող եք խոհանոցի դուռն այնպես սարքել, որ այն հեշտությամբ դառնա թենիսի սեղան.
9. Այս լոգարանում հաստատ չեք ձանձրանա.
10. Անձրևի ժամանակ տան դիմային հատվածին ամրացված այս խողովակների միջոցով կլսեք հրաշք «մեղեդի».
11. Իսկ ի՞նչ կասեք թափանցիկ լոգարանի մասին.
12. Այո, իրական նավապետերը չեն քնում ցամաքի վրա, այդ պատճառով էլ գիշերներն իրենց նավն են փնտրում.
13. Իսկ այս սառցե քարանձավը կհիացնի այնտեղ այցելած յուրաքանչյուրին.
14. Դրախտային պայմաններ՝ կատվի համար. այստեղ նա հաստատ իրեն կզգա ինչպես իր տանը.
15. Հարմարավետ բազմոց-ճոճանակ՝ հյուրասենյակում, հաստատ վատ չէ.
16. Աստիճան-սար, որը հարմարավետ տարբերակ է առաջարկում նաև երեխաների ամենօրյա խաղերի ու վերուվար անելու համար.
17. Հորիզոնական կախված «այգիները» միշտ պրակտիկ են ու ժամանակակից.
18. Մառանի այս փականի վրայով կարող եք քայլել և ցանկացած պահին բացել այն ու վերցնել պետք եղածը.
19. Կարող եք տան դիմած եղած փոքրիկ բակը վերածել հանգստյան սրահի, ինչպես սպա կենտրոններում է.
20. Սա էլ՝ կինոթատրոն բաց երկնքի տակ.
21. Ձեր երեխային պարզապես կխենթացնի իր սենյակում նման տնակ ունենալու գաղափարը.
22. Այս ցանցից նույնպես հաստատ չեք հրաժարվի. դրա վրա կարելի պարզապես պառկել ու գիրք կարդալ.
23. Սա ընդամենը դուռ է, որը, սակայն, իր տեսքով ու գունագեղ լույսերով կապշեցնի բոլորին.
24. Սքեյթի հրապարակ՝ հյուրասենյակի մեջտեղում. սա կարող է դառնալ տղամարդկանց ամենասիրելի վայրը տան մեջ.
25. Իսկ այս լողավազանը ծով է հիշեցնում, ծով՝ սեփական բակում…
26. Հարմարավետ սեղան՝ բակում կամ պատշգամբում դնելու համար.
27. Լողավազան, որի կեսը հենց տան մեջ է.
28. Բուխարի, որը տեսանելի է նրա շուրջը նստած յուրաքանչյուրին.
29. Այսպես ձեր կատուները կզվարճանան տան պատերից դուրս.
30. Սար՝ տան մեջ. պետք է նշել, սակայն, որ թեև այն շատ գրավիչ է, բայց մեծ տեղ է զբաղեցնում.
31. Ժամանակակից մինի-բուխարի, որը կարող եք վառել ռոմանտիկ միջավայր ստեղծելու համար.
32. Իսկ այս անկողինը երազողների համար է. արթնանում ես, բայց շարունակում մնալ երազների ծովում.
33. Իսկ ահա այս կերպ դուք ձեր գրասենյակ կբերեք «ծովափը», և կստեղծվի այնպիսի տպավորություն, որ ամենևին էլ աշխատանքի վայրում չեք.