Քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Արտակարգ իրավիճակների նախարարությունը` կապված ռազմական ոստիկանության շենքում բռնկված հրդեհի հետ: Պարզվել է, որ հանգստի սենյակում տեղի է ունեցել էլեկտարական լարերի կարճ միացում, բայց հրդեհ չի բռնկվել: Հիշեցնենք, որ armlur.am-ը հղում անելով ԱԻՎ-ին տեղեկացրել էր, որ մայիսի 29-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի 18/10 հասցեում՝ Ռազմական Ոստիկանության շենքում, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ են վերադարձվել:
Ռազմական ոստիկանության շենքում հրդեհ չի եղել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ