Վերանորոգվել է 74700 քմ հարթ և 46700 քմ թեք տանիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում ավարտվել են 2014թ. ծրագրով նախատեսված բազմաբնակարան բնակելի շուրջ 1440 շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում վերանորոգվել է 74700 քմ հարթ և 46700 քմ թեք տանիք: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ընդլայնել այս մասով 2015թ. նախատեսված աշխատանքների ծավալներն ու գույքագրում իրականացնելուց հետո ծրագրում ներառել նախ առաջնային անհրաժեշտություն ունեցող տանիքները՝ այդպիսով նաև լուծում տալով տասնամյակներ շարունակ շենքերում առկա խնդիրներին.

«Գործընթացին պարտադիր մասնակից դարձրեք նաև համատիրություններին: Մենք յուրաքանչյուր տարի նրանց աջակցում ենք շենքերի տանիքների ու մուտքերի վերանորոգման հարցում, սակայն դա, ըստ էության, նրանց պարտականությունն է: Ինչ խոսք, այսօր ունենք իսկապես կայացած համատիրություններ, սակայն կան նաև այնպիսիք, որոնց աշխատանքը չի գոհացնում ոչ մեզ, և ոչ էլ մեր բնակիչներին: Ուստի արդյունավետ աշխատելու հստակ խնդիր դրեք նրանց առջև և հետևեք, որ ծախսված գումարների վերաբերյալ ամենամսյա հաշվետվություն ներկայացնեն բնակիչներին, նաև ձեզ: Նրանց գործը միայն գումարներ հավաքելը չէ»,- ընդգծել է քաղաքապետը:




Լրահոս