ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է մայիսի 8-ին տեղի ունեցած Երեւանի D.I.Y. ակումբի պայթեցումը, ինչպես նաեւ ակումբի դեմ իրականացվող վայրագությունները: «Մենք կոչ ենք անում Հայաստանի պաշտոնյաներին զրո հանդուրժողականության քաղաքականություն կիրառել ատելության հողի վրա կատարված բոլոր հանցագործությունների եւ Հայաստանում փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունների նկատմամբ, ինչպես նաեւ կատարել բոլոր քաղաքացիների՝ օրենքով սահմանված պաշտպանությունը ապահովելու իրենց պարտականությունը»,-ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ