Սուրեն Կիրակոսյանը, որը 2009-ի հունիսի 3-ին զորակոչվել է հայոց բանակ, երեկ տեղափոխվել է Երեւան՝ դատապարտյալների հիվանդանոց: Հիշեցնենք, որ նա դասալքության մեղադրանքով գտնվում էր Գորիսի ՔԿՀ-ում: Սուրենին մեղադրանք է առաջադրված 361 հոդվածի 4-րդ մասով: Երեկ տեղի է ունեցել նրա առաջին դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվել է երկու վկա: Բայց երկուսն էլ բոլոր հարցերին պատասխանել են՝ «չգիտեմ, չեմ հիշում»: Հայտնի չէ, թե երբ կլինի հաջորդ դատական նիստը: «Թող էրեխեն բուժվի, նոր տեսնենք»,-մեզ հետ զրույցում ասաց Գորիսի ՔԿՀ-ի պետ Արթուր Մակունցը: Հիշեցնենք, որ արդեն 53 օր է, ինչ Սուրենը հացադուլի մեջ է. նա իրավապահներից պահանջում է բուժվելու հնարավորություն տալ:
ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻՆ ՏԱՐԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ