ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Որքան հասկացել եմ, մայիսի 22-ից ՕԵԿ-ից բոլորն են դուրս եկել»:

Մանուկ Վարդանյան armenpress.am

Տրանսպորտի ու կապի նախարարի բախտը բերեց: Նա ուր որ է պատրաստվում էր դուրս գալ «Օրինաց երկրից», հանկարծ պարզեց, որ ՕԵԿ-ն է լուծարվում, ու Մանուկ Վարդանյանն անցնցում կուսակցափոխության հնարավորություն է ստանում: Ինչպես հայտնի է, տաք ամռան ընթացքում ՕԵԿ-ականների անդամությունը սառեցված է լինելու, ինչն էլ նշանակում է, որ եթե լուծարված ՕԵԿ-ը սեպտեմբերին վերակազմավորվի, ապա շատերի դեպքում ՕԵԿ-ական կարգավիճակը նույնքան սառեցված էլ կմնա: Ընդ որում սա երկուստեք ձեռնտու տարբերակ է. մի դեպքում ՕԵԿ-ը հավատարիմներին կընտրի, իսկ հեռացողները դավանափոխության համար չեն մեղադրվի:




Լրահոս