Երեկ՝ կեսօրին, կայծակնային կերպով տարածվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի համարում կոալիցիոն կառավարություն կազմելը: Սա նշանակում է, որ մայիսի 6-ից հետո ամենաշատ քննարկված հարցը, թե լինելու է արդյոք ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա, ստացավ իր հանգուցալուծումը: Այս լուրը, կարելի է ասել, շոկային ազդեցություն ունեցավ համացանցում եւ տարբեր մեկնաբանությունների ու բուռն քննարկումների առիթ դարձավ: Ներկայացնում ենք թեմայով արված ֆեյսբուքյան մի քանի գրառումներ: Համլետ Կիրակոսյանը գրում է. «Կոալիցիա կազմելու՝ ԲՀԿ-ի հրաժարումից հետո, հավանաբար ՕԵԿ-ը ցնծում է. մեկ-երկու պատառ ավելի կստանա»: Արարատ Միրզոյանն էլ այս հայտարարության ենթատեքստում տեսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը. «Երեկ մտածում էի, որ Ռոբը կարա սպասի մինչեւ 2018-ը եւ առանց ներհամակարգային` ներվարչա-ոստիկանաօլիգարխական կռվի վերցնի իշխանությունը, քանի որ Սերժից հետո համակարգը կարծես լուրջ տեր չունի, եւ կսատարի նախկին տիրոջը: Փաստորեն անհամբեր ա: Դե ինչ, թող գզեն իրար, էդ արանքում կարող ա ժողովուրդը մի պստլո օգտվի…»: Արգիշտի Կիվիրյանը եւս Ռոբերտ Քոչարյանի «թեզն» է առաջ քաշում. «Հայաստանի ընդդիմությանը տրվում է ունիկալ շանս միավորվելու Ռոբերտ Սեդրակիչի դրոշի տակ: Կեցցե Զիմբաբվեն…»: Օգտատեր Արփի Բեգլարյանն էլ արձագանքում է. «Փաստորեն ԱՆԴՐԴՎԵԼԻՆ Ծառուկյանն էր !!»: Անահիտ Վարդանյանն էլ կեսկատակ գրում է. «Վերջապես պրծանք «Կոալիցիա» կազմելու եւ չկազմելու ցավից: Ինչքան մարդկանց մտքի գոհարներ տապալվեցին ՃՃՃՃ»: Տրամաբանորեն այլ կարծիքի է օգտատեր Սուրեն Մովսիսյանը, որը Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ երկիմաստություն է տեսնում. «Կոալիցիա չի կազմվելու, կազմվելու է օրինակի համար համակարգային համագործակցություն, կամ դաշնություն, կամ այլ հոմանիշ, բայց ոչ կոալիցիա. ՏՑ տպՐպրՑՈվՏՉՍՌ ՎպրՑ րսՏչՈպՎօւ րցՎՎՈ վպ ՎպվÿպՑրÿ !!!!,-եզրափակում է օգտատերը, ապա հիշեցնում է ռուսական ասույթը. «ծժ ՀձըԼ հձԽ ծԸ ԽԿՁԿՀԿԾ հԼԺԼՄՆ!»: Արտակ Աղբալյանն էլ իր պատին թողել է այս գրառումը. «Ամառը ոչ միայն շոգ է լինելու, նաեւ թեժ՝ քաղաքական առումով. Հայաստանի քաղաքական կյանքում սկսվեց նոր, կարծում եմ վճռական ու հետաքրքիր փուլ…»: «Ինչ հեշտ ա ժողովրդին հարիֆացնելը, փաստորեն»,-այս գրառման հեղինակն էլ Դավիթ Մելիքսեթյանն է: «ԱՅՈ, Գագո ձաձա»՝ նման կերպ լուրին արձագանքեց Զորիկ Գալստյանը: «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանն էլ գրում է. «ԲՀԿ կոալիցիա չմտնելու հայտարարության վերաբերյալ կարող եմ անել 3 ենթադրություն. 1. Ռոբը կյամա 2. Ռոբը կյամ չի, օզումա կյա 3. Ռոբն ու Սերժը թատրոն են խաղ անում ՃՃՃ»: