Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մոտ ժամանակներս կարող է հեռացվել իր պաշտոնից, հայտնում է A Bola-ն:
Եվրո-2016-ի ընտրական փուլի չորս խաղերում Ռուսաստանի հավաքականը հավաքել է ընդամենը 5 միավոր: Այս շաբաթ նրանք պարտվել են Ավստրիայի ընտրանուն՝ 1:0:
Կապելոյի գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ին, սակայն նա արդեն հինգ ամիս աշխատավարձ չի ստացել: Նոյեմբերի 18-ին Ռուսաստանը կանցկացնի ընկերական խաղ Հունգարիայի հետ: Հանիպումը տեղի կունենա Բուդապեշտում 22:30-ին: