![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/Petr-Cech_R_2480417b.jpg)
Իտալական «Ռոմա»-ի 37-ամյա դարպասապահ Մորգան դե Սանկտիսի պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Իտալական ակումբն արդեն նրան փոխարինող է փնտրում:
Տեղեկություններ կան, թե թիմը ցանկանում է գնել Լոնդոնի «Չելսի»-ի և Չեխիայի ազգային հավաքականի դարպասապահ Պետեր Չեխի տրանսֆերը, ով չի կարողանում իր տեղը գտնել թիմի հիմնական կազմում:
Հաղորդվում է, որ «Ռոմա»-ն հետաքրքրված է նաև Լոնդոնի «Տոտենհեմ»-ի և դարպասապահ Ուգո Լյորիսի ծառայություններով: