ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԼՎԱՑՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Փենսիլվանիայի Ավալոն քաղաքի ոստիկան Ջեյսոն Ռոկկոն ձերբակալվել է այն բանից հետո, երբ մի քանի անգամ ներխուժել է հարեւանի բնակարան եւ օգտագործել նրա լվացքի մեքենան: Տանտերը հանկարծակիի է եկել այն ժամանակ, երբ հայտնաբերել է, որ էլեկտրաէներգիայի վարձը չափից շատ է, սակայն այդ ժամանակահատվածում ինքը չի ապրել բնակարանում: Մի օր, մտնելով բնակարան, նա գտել է իր հարեւան ոստիկանի կեղտոտ ներքնազգեստն ու լվացքի միացված մեքենան: Ձերբակալվածը ոստիկաններին պարզաբանել է, որ ինքն ընդամենը ցանկացել է լվացք անել:




Լրահոս