«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատուկ քննչական ծառայությունում քննվող ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Քրեական գործը հարուցվել էր հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով` դատախազություն-քննչական կոմիտե հակամարտության շրջանակներում: Այն, որ այդ քրեական գործը հեռանկար չուներ, հասկանալի էր ի սկզբանե: Բավական է նշել այն փաստը, որ քրգործի առիթ եղել են քննիչների կողմից դատավարական ժամկետները խախտելու դեպքերը: Մյուս կողմից ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազությանը եւ, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին այդ պատմության մեջ ոչ թե քննիչներին հենց դատելն է հետաքրքրել, այլ նրանց եւ մնացած բոլորին հասկացնելը, թե դատաիրավական ոլորտում ով է «թելադրողը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: