«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ռուսաստանը դեմ է հայաստանյան սահմանադրական բարեփոխումներով երկրի կառավարման համակարգը խորհրդարանական դարձնելու գործընթացին: Պատճառաբանությունն էլ այն է, որ ԵՏՄ երեք երկրներում հնարավոր չէ նախագահական մի կառավարում լինի, իսկ Հայաստանում` այլ կառավարում: Իր հերթին Սերժ Սարգսյանը փորձում է համոզել Ռուսաստանին: Ռուսաստանյան մեր աղբյուրները չեն բացառում նաեւ, որ Ռուսաստանը ցանկանում է այդ փոփոխությունը «թանկով» ծախել Հայաստանի եւ Ս. Սարգսյանի վրա: Նույն աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հարցում հետ-առաջի մեխանիզմ է կիրառում, սակայն չի բացառվում, որ ինչ-որ մի փուլում ասի` նպատակահարմար չէ խորհրդարանական կառավարման անցնելը. «Ինքն ունի մաքսիմում եւ մինիմում ծրագրեր. մաքսիմում` անցկացնել բարեփոխումները, չէ` արագի մեջ նախագահի իր թեկնածուն աճեցնել. Ծառուկյան Գագոյի պայքարի ողջ իմաստն այն է, որ հասնի նրան, որ Սերժ Սարգսյանը «գտնի»` «այդ Խաչիկյանը» Ծառուկյանն է»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: