Մթերային խանութում հրդեհ էր բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 18-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստավել, որ Գյումրի քաղաքի շուկայում` Լաչինի միջանցք կոչվող հատվածում, այրվում է մթերային խանութ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.22-ին, մարվել՝ 06.46-ին:

Մայակովսկու փողոցի թիվ 57 հասցեում գտնվող Գ. Մ.-ի խանութում այրվել է կախովի առաստաղը (մոտ 70 քմ) և վնասվել են մթերքներ:




Լրահոս