2013թ. ողջ աշխարհում ահաբեկչության զոհ է դարձել գրեթե 18 հազար մարդ: Դա 61% ավել է, քան նախկինում. ասվում է Global Terrorism Index կազմակերպության` երեքշաբթի հրապարակած հաշվետվությունում:
Ահաբեկիչների հարձակումների թիվը այդ նույն ժամանակահատվածում աճել է 44%-ով: 2013թ. ընդհանուր առմամբ կատարվել է 10 հազար ահաբեկչական գործողություն:
Վարկանիշը կազմած Աշխարհի տնտեսության ինստիտուտի տնօրեն Ստիվ Քիլլելի խոսքով՝ 2013-ին գրանցված նման կտրուկ աճը հիմնականում բացատրվում է Սիրիայի պատերազմով:
Նախորդ տարի ահաբեկչության զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Իրաքում՝ ավելի քան 6 հազար: Դրանից հետո գալիս են Աֆղանստանը, Պակիստանը, Նիգերիան և Սիրիան: Այդ հինգ երկրները «պատասխանատու» են ահաբեկչության զոհերի 80%-ի համար: