Ռոման Պոլանսկու կնոջը սպանած սերիական մարդասպանին թույլ են տվել բանտում ամուսնանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

80-ամյա սերիական մարդասպան Չարլզ Մենսոնին, ով զմահ պատժամիջոց է կրում Կալիֆորնիայի բանտում, թույլատրել են ամուսնանալ 26-ամյա աղջկա հետ, որն այցելել է իրեն վերջին մի քանի տարիների ընթացքում:

Մենսոնին և Էֆտոն Իլեյնի Բերտոնին ամուսնության թույլտվություն է տրվել դեռևս 10 օր առաջ. տեղեկացնում է «Ասոշիեյթիդ պրեսս»-ը:

Հանցագործի ապագա կինը տեղափոխվել է Կալիֆորնիայի նահանգի Կորկորն քաղաք, որպեսզի այցելի մոտ լինի այն բանիտին, ուր պահվում է Մենսոնը:

Հանցագործը դատապարտվել է 7 մարդու, այդ թվում՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու՝ ինը ամսական հղի կնոջ՝ դերասանուհի Շերոն Թեյտի և նրա չծնված երեխայի սպանության համար: Հանցագործությունների շարքը կատարվել էր Լոս-Անջելեսում 1996-ին. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս