ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին օրինագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի օրենսդրական գործունեության հարցերով կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի վավերացման մասին օրինագծին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի կառավարության կայքին:

Օրինագիծը ներկայացվել էր ԱԳՆ-ի ու էկոնոմիկայի զարգացման հարցերով նախարարության կողմից և կքննարկվի կառավարության նիստին:

«Օրինագծի՝ ուժի մեջ մտնելը Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ-ին կապահովի 2015 թվականի հունվարի 2-ից և թույլ կտա գործարկել բացառումների ու սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման և պայմանագրի մասնակից երկրների շուկաներում ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ հասանելիության գործընթաց »,- ասվում է կայքում:

Դրանով իսկ ստեղծվում է հիմք՝ առևտրատնտեսական և համագործակցային կապերի հետագա զարգացման, ազգային արտադրությունների մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկաներում ԵՏՄ երկրների դիրքերի ուժեղացման համար:




Լրահոս