ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Նույն գործատուի մոտ համատեղության պայմանագիր եմ կնքել: Մարդը արդյոք կարող է հիմնական պայմանագրով աշխատել հնգօրյա աշխատանքային շաբաթով, իսկ համատեղության պայմանագրով՝ վեցօրյա աշխատանքային շաբաթով:

Նունե Աղաբաբյան, 39 տարեկան, գործարար

ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե կարող է, եթե այդ մասին սահմանված է կազմակերպության ներքին կարգապահական կանոններում: Քանի որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուն պարտավոր է յուրաքանչյուր աշխատողի աշխատաժամանակի եւ հանգստի ժամանակի բաշխումը օրվա, շաբաթվա կամ հաշվետու ժամանակահատվածում, ինչպես նաեւ ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) սկիզբը եւ ավարտը սահմանել՝ կազմակերպության ներքին կարգապահական կանոնները պահպանելով, իհարկե, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջն այն է, որ տարբեր  գործատուների  կամ  նույն գործատուի մոտ երկու եւ ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տեւողությունը (ներառյալ` հանգստի եւ սնվելու համար  ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:

«Գործք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամենաուշագրավը սպառիչ պատասխանի վերջին հատվածն է: Նշվում է, որ աշխատաժամանակը չի կարող գերազանցել 12 ժամը, մինչդեռ բոլորին է հայտնի, որ Հայաստանի Հանրապետությունում տարբեր մասնագիտություններ կան, որոնց ներկայացուցիչներն ուղիղ 24 ժամ են աշխատում: Իհարկե, որեւէ գործատու այս իրողությունը չի հաստատի, բայց նույն աշխատանքի հայտարարություններում բազմաթիվ են դեպքերը, երբ առաջարկը պարունակում է «շուրջօրյա աշխատաժամանակ» արտահայտությունը:




Լրահոս