Ինչու է Հերմինե Նաղդալյանն ամուսնու հետ Փարիզ գնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այս օրերին գտնվում է Ֆրանսիայում, նա մասնակցում է ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա Ֆրանսիա է մեկնել ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի հետ:

Հիշեցնենք, որ Դավիթ Բեգլարյանը «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործով անցնում էր: Դավիթ Բեգլարյանը, Հերմինե Նաղդալյանը եւ նրանց մի քանի ազգականներ 13 հատ բնակարան ունեն Գեւորգ Չաուշի 14/3 շենքում, որոնք ուրիշների սեփականությունն են: Դրանց մի մասը՝ 7-8 բնակարան, դեռեւս շարունակում են մնալ Նաղդալյանի եւ նրա ամուսնու տիրապետության տակ, իսկ բնակարանների առաջին սեփականատերերը շարունակում են պայքարել իրենց սեփականությունը ետ ստանալու համար:

Ի դեպ, ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից փորձեցինք պարզել, թե ինչու է Նաղդալյանը մեկնել Ֆրանսիա ու ինչ նիստերի է մասնակցում, նա կրկին հայտարարեց, թե ինքը միայն գրավոր հարցերին կպատասխանի: Էլեկտրոնային գրավոր հարցումներին եւս Բաբայանը չի պատասխանում, գրավոր հարցում ասելով՝ նա հասկանում է միայն թղթային` ստորագրված տարբերակը: Ու մինչ հարցումը տեղ հասնի, եւ մինչ պատասխանը ստանանք, Նաղդալյանը կհասցնի մի երկու-երեք շրջագայության էլ մեկնել, վերադառնալ:




Լրահոս