Միսուրի նահանգում արտակարգ դրություն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Միսուրիի նահանգապետն արտակարգ դրություն է հայտարարել նահանգում՝ անզեն սևամորթի սպանության գործով դատարանի որոշման հնչեցման նախօրեին:

Նահանգապետ Ջեյ Նիքսոնը հայտարարել է, որ «խաղաղության ապահովմանն ուղղված իրավապահ մարմինների ջանքերին» կաջակցի ազգային գվարդիան:

Այսօր դատարանը պետք է որոշի՝ մեղավոր է արդյոք ոստիկան Դարրեն Ուիլսոնը 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունի սպանության մեջ:

Շրջանային դատախազը հայտարարել է, որ դատարանի որոշմանը հարկ է սպասել նոյեմբերի կեսին կամ ամսվա վերջում:

Հիշեցնենք, որ Մայքլ Բրաունը գնդակահարվել էր ոստիկան Դարրեն Ուիլսոնի կողմից Ֆերգյուսոնում ծագած անկարգությունների ժամանակ: Նրա մահը բողոքի զանգվածային ակցիաների առիթ էր դարձել, որոնք ուղեկցվում էին անկարգություններով և բռնություններով. հիշեցնում է BBC-ն:

141117214320_ferguson_protest_624x351_epa




Լրահոս