Փուչիկների թեմայից կարող եք դուրս գալ. Կարեն Ավագյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավսգյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, թե ինքը կապ չունի երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետ:

Նրա խոսքով՝ այդ հրդեհը որևէ կապ չի ունեցել համերգի հետ: Կ. Ավագյանն ընդգծեց, թե միջոցառումը սկսվել և ավարտվել է ֆիքսված ժամին: «Իրականում պաժար եղել է միայն այն մարդկանց մոտ, ովքեր տեսան, որ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունը միայնակ կարող է նույնքան մարդ հավաքել, որքան մարդ չեն կարողանում հավաքել աշխարհացունց միտինգների կազմակերպիչները», – հայտարարեց նա:

Լրագրողները պատգամավորին հիշեցրին փուչիկների տխուր պատմությունը, իսկ  նա էլ խորհուրդ տվեց. «Փուչիկների թեմայից կարող եք դուրս գալ, որովհետև մեծացել եք արդեն»: Այն հարցին, թե ինչու որոշվեց համերգ կազմակերպել ռազմական ողբերգության, այն է` կործանված ուղղաթիռի ֆոնին, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Դուք մտածում եք, որ չէ՞ր կարելի նշել, այն էլ ռազմահայրենասիրական համերգով ու ոգով»:




Լրահոս