![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/141117191657_prague_demo_red_cards_624x351_getty.jpg)
Պրահայում հազարավոր ցուցարարներ են փողոց դուրս եկել՝ 1989-ին Չեխիասլովակիայում (այդ ժամանակ երկիրն այդպես էր կոչվում, խմբ.) կատարված Թավշյա հեղափոխության 25-ամյակի կապակցությամբ: Չեխերը բողոքել են երկրի նախագահ Միլոշ Զեմանի քաղաքականության դեմ, ում նրանք չափից դուրս ռուսամետ են համարում:
Ցուցարարների ձեռքում կարմիր քարտեր կային, որոնք ֆուտբոլային դատավորները ցույց են տալիս խաղացողներին դաշտից հեռացնելիս:
Ցուցարարներից ոմանք ավելի վճռական գործողությունների են դիմել՝ միջոցառումներից մեկի ժամանակ նախագահի վրա ձվեր նետելով: Ձվերից մեկը պատահաբար դիպել է երկրի հյուրին՝ Գերմանիայի նախագահ Յոահիմ Հաուկին: