Չաշխատող կանանց նկատմամբ հատուկ վերաբերմունք պետք է ցուցաբերենք. Միքայել Մելքումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում է «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը կարևորեց այն հանգամանքը, որ պետք է պաշտպանված լինեն չաշխատող մայրերը: Դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ նա նշեց.

«Դուք այնպիսի թվեր ասացիք, որոնք ապշեցուցիչ են: Փաստորեն` 42 հազ. մայրերից 30 հազարը չի աշխատում: Սրա սոցիալական նշանակությունը մենք գիտակցո՞ւմ ենք: Կարծում եմ, որ սա պետք է վերաիմաստավորվի, ու ուրիշ գնահատական տրվի սրան: Կարծում եմ` այն միջոցները, որոնք օգտագործում եք այս խնդիրները լուծելու համար, բավական թույլ ազդեցություն են ունենալու: Այդ 30 հազ. չաշխատող կանանց նկատմամբ անպայման հատուկ վերաբերմունք պետք է ցուցաբերենք: Այդ 50 հազար դրամը, որ տալիս ենք, համապատասխան մոտեցում չէ ծնելիության աճի խթանման տեսանկյունից», – նշեց նա:




Լրահոս