Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին հասանելիք աշխատավարձը մնաց չվճարված: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները նվազագույն աշխատավարձի չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո”,- սահմանում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը` չհստակեցնելով, թե քանի օրվա միջակայքում պետք է հատկացվեն այդ գումարները:
Այսօր ԿԸՀ նախագահը 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին է հանձնելու մանդատները: Ստացվում է` մանդատները տալիս են, բայց դեռ արդյունքները չեն ամփոփել: Կամ էլ, գուցե, համբերում են, մինչև նախագահական ընտրության արդյունքն էլ ամփոփեն, նոր “բիրիքով” տան: