Հրապարակ. Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետին կփոխարինի քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելուց հետո նոր կառավարությունում դժվար թե ԲՀԿ-ական նախարար կամ մարզպետ մնա: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաև Գեղարքունիքի մարզպետի` Նվեր Պողոսյանի փոփոխության հարցը, քանի որ վերջինս ևս ԲՀԿ-ական է: Որոշ տեղեկություններով, Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվելու քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը, ով ծնունդով այս մարզից է: Նա օրերս հավաքել է իր աշխատակիցներին և ասել, որ դա իրենց վերջին հանդիպումն է: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ` դեռևս նախորդ տարվա նոյեմբերին նույնպես շրջանառվում էր այս տեղեկությունը, որ Նվեր Պողոսյանին փոխարինելու են Հայկ Հարությունյանով: Ու եթե այդ ժամանակ դեռևս բավարար հիմքեր չկային ԲՀԿ-ական մարզպետին փոխելու համար, ապա հիմա բոլոր հիմքերն առկա են:




Լրահոս