Այսօր` մինչ Աժ պատգամավորների մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում կունենա իր պատգամավորների հետ: Ժողովուրդ-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ժամը 14:30-ին Ծառուկյանը հանդիպում է նշանակել Կոնյակի գործարանում: Ըստ ամենայնի` ԲՀԿ առաջնորդը պատգամավորներին կբացատրի իրենց հետագա անելիքները` զգուշացնելով որ ագրեսիվ քննադատական վարքագիծ չդրսևորեն: Իսկ երբ նրանք ,ուղևորվենե ԿԸՀ` մանդատները ստանալու, 16:00-ին ,Կոնյաչնիե են գնալու ԲՀԿ-ական նախարարները: Գործադիրի 4 անդամներին, ըստ նախնական տեղեկությունների, Ծառուկյանը հորդորելու է գնալ, ամռանը մի լավ հանգստանալ` հուսադրելով, որ ամեն ինչ լավ է լինելու ու պետք չէ ,թևաթափ լինել: Թեև երեկ վարկած կար, որ չի բացառվում` ԲՀԿ-ական մի քանի նախարարներ`որպես պրոֆեսիոնալներ, շարունակեն պաշտոնավարել: Համենայնդեպս, Ծառուկյանը նրանց կասի` ուզում եք, գնացեք:
Ժողովուրդ. Այսօր մինչ մանդատների հանձնումը Ծառուկյանը Կոնյաչնիում կհանդիպի կուսակցականներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ