Բրազիլական «Սան Պաուլու»-ի կիսապաշտպան Կական հույս է հայտնել, որ «Միլան»-ին կհաջողվի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել և անդրադարձել է «Ինտերի» դեմ կայանալիք առաջիկա մրցավեճին:
Նշենք, որ Կական երկար տարիներ հանդես է եկել «Միլան»-ի կազմում:
«Կարծում եմ՝ Ինձագիի մոտ ամեն ինչ կստացվի, և «Միլանը» հաջորդ տարի նորից կխաղա Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ, որ մարզչի փոփոխությունը մոտիվացիա կհաղորդի «Ինտերին», բայց դերբիում կհաղթի «Միլանը», -նշել է Կական: