Տավուշում կարկուտը վնասել է ցանքատարածքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիս 29-ին՝ ժամը 19.20-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղացած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Այգեձոր, Չինարի, Նորաշեն, Արծվաբերդ, Տավուշ և Վերին Կարմիր աղբյուր գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները: Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ պատճառված վնասի չափերը ճշտվում են: Տարածքը “Մեվանծ” ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:




Լրահոս