Վերջերս Մոնիկա Լեվինսկին հարցազրույց է տվել, որի ժամանակ պատմել է, որ զղջում է Քլինտոնի հետ իր ունեցած սիրավեպի մասին: Նա նշել է, որ իրենց միջև տեղի ունեցածը եղել է երկկողմանի համաձայնությամբ և հավելել, որ ինքն առաջին մարդն էր, ով անարգվեց համացանցում:
Առաջարկում ենք հիշել կանանց, ովքեր միշտ ստվերում են գտնվում, բայց ազդեցություն ունեն հայտնի քաղաքական գործիչների վրա:
Վնասված հարաբերություններ.
1. Կառլա Բրունի և Նիկոլա Սարկոզի
Նրանք ծանոթացան 2007-ին, ինչից հետո Սարկոզին բաժանվեց կնոջից ու մի քանի ամիս անց ամուսնացավ Բրունիի հետ: Հարսանիքը տեղի ունեցավ 2008թ. փետրվարի 2-ին Ելիսեյան պալատում: Դա դարձավ Ֆրանսիայի նախագահի առաջին հարսանիքը պաշտոնավարման ընթացքում:
2011թ. հոկտեմբերի 19-ին Կառլան Սարկոզիին դուստր նվիրեց, ծնվեց Ջուլիան:
2. Ժյուլի Գայե և Ֆրանսուա Օլանդ
Անցած տարվա փետրվարի 10-ին Closer կայքը հրապարակեց հոդված նրանց սիրավեպի մասին, որին կցված էին զույգի սիրային կապն ապացուցող լուսանկարներ: Օլանդը չժխտեց ոչինչ` միաժամանակ նշելով, որ իր ամուսնությունը Վալերի Տրիերվայլերի` Ֆրանսիայի առաջին տիկնոջ հետ ճգնաժամ է ապրում:
Հոդվածի շնորհիվ Ֆրանսիայի` 70 տարվա ամենից ոչ հեղինակավոր նախագահի վարկանիշը բարձրացավ: Օլանդը կայքին դատի չտվեց, բայց դա արեց Գայեն` Closer-ից որպես փոխհատուցում պահանջելով 50 հազար եվրո:
3. Աննա Պենժո և Ֆրանսուա Միտերան
Աննան Ֆրանսիայի նախկին նախագահ Միտերանի գրեթե օրինական սիրուհին էր: Լրագրողներն ու հասարակությունը հանգիստ էին ընդունում այդ ամենը` բացառությամբ մի դեպքի, երբ նախագահը թաքուն իր սիրուհուն էր տրամադրել նախագահական նստավայրում գտնվող իր բնակարանը: Այդ մասին հայտնի դարձավ 1995-ին, երբ արդեն երկրի նախագահն էր Ժակ Շիրակը: Վերջինս Պենժոյին ու նրա դստերը դուրս հանեց վերոնշյալ բնակարանից:
Միտերանի մահից հետո նրա ընտանիքն արգելեց Աննա Պենժոյին ներկա գտնվել նրա հուղարկավորությանը, բայց հասարակության ճնշումների ներքո նախագահական ընտանիքը տեղի տվեց: Աննան ներկա գտնվեց բոլոր արարողություններին, որոնք տեղի ունեցան նեղ ընտանեկան միջավայրում:
4. Գրասա Սիմբինե և Նելսոն Մանդելա
Գրասան միակ կինն է ամբողջ աշխարհում, ով հասցրել է դառնալ երկու պետության առաջին տիկին: Նա ամուսնացավ իր առաջին ամուսնու` Մոզամբիկի նախագահ Սամորա Մաշելայի հետ 1975-ին. նրանց ամուսնությունը տևեց մինչև 1986-ը, երբ Մաշելը զոհվեց ավիավթարի հետևանքով:
1996թ. օգոստոսի 31-ին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Նելսոն Մանդելան խոստովանեց, որ Գրասան երկար ժամանակ եղել է իր սիրուհին: 1998-ին նրանք ամուսնացան. այդ ժամանակ Մանդելան արդեն 80 տարեկան էր:
5. Էդվինա Քարրի և Ջոն Մեյջոր
1993թ. Բրիտանիայի վարչապետն ու անհայտ մի կին` Քլեր Լեթիմերը, դատի տվեցին մի քանի հրատարակչության իրենց սիրեկաններ անվանելու համար: Եվ քանի որ հրատարակչություններն ապացույցներ չունեին, վարչապետը շահեց դատը:
Բայց ամիսներ անց լրագրողներն ապացուցեցին, որ Մեյջորը սիրուհի ունի. դա ոչ թե միսս Լեթիմերն էր, այլ` Էդվինա Քարրին: Նրանց կապը տևեց 4 տարի, թեև զույգը հասարակության շրջանում հայտնի էր իր բազում տարաձայնություններով:
6. Բլանշ Դապուլժե և Բոբ Հոուք
Սիրավեպը Ավստրալիայի վարչապետի ու գրող Բլանշ Դապուլժեի միջև սկսվեց այն ժամանակ, երբ վերջինս Հոուքի կենսագրությունը գրելու համար հանդիպեց նրան: Նրանց հարաբերությունների մասին գիտեր ողջ երկիրը, գիտեին նաև այն, որ վարչապետն այլևս չի ապրում կնոջ հետ:
Զույգն ուներ իր առանձին տունը, Դապուլժեն էլ իսկական տան տիրուհի էր: Քաղաքական ուղևորությունների, սակայն, Հոուքը մեկնում էր միայնակ, քանի որ կարծում էր, որ անձնական հարաբերությունները չպետք է խանգարեն աշխատանքին: Թերևս, դա էր պատճառը, որ սիրեցյալները սկսեցին միասին ապրել միայն վարչապետի` պաշտոնից հեռանալուց հետո:
7. Թերրի Քին և Չարլզ Հոգի
Իռլանդիայի նախկին վարչապետ, «Հաջողության մարտիկներ» կուսակցության առաջնորդ Չարլզ Հոգին 27 տարի սիրավեպ է ունեցել լրագրող Թերրի Քինի հետ: Նրանք երկուսն էլ ընտանիք ու երեխաներ ունեին, բայց դա չէր խանգարում:
Թեև զույգը չէր բարձրաձայնում տեղի ունեցածը, թաքցնել ամեն ինչ նույնպես չհաջողվեց: Բայց քանի որ Թերրին հարգանք էր վայելու գործըներների շրջանում, ոչ ոք նրանց սիրավեպի մասին չգրեց: Տեղեկություն զույգի հարաբերությունների մասին մամուլում հայտնվեց միայն այն ժամանակ, երբ նրանք բաժանվեցին. այդ մասին գրեց հենց Քինը: Նա հոդվածում Հոգին անվանեց սեքսուալ` միաժամանակ նշելով, որ երբեք չէր դառնա նրա կինը:
8. Մերլին Մոնրո և Ջոն Քենեդի
Նրանց սիրավեպի մասին բազմիցս է խոսվել ու գրվել, բայց այն մնում է ամենաառեղծվածայիններից մեկը:
Մերլինը ծանոթացավ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի հետ 1960-ին Տախո լճի ափին հանգստանալիս: Այդ ժամանակ, սակայն, ըստ նրանց մտերիմների պատմածների, դերասանուհին դուր եկավ ոչ թե Ջոնին, այլ նրա կրտսեր եղբորը` Ռոբերտին:
Ջոնի հետ նրա հարաբերությունները սկսվեցին միայն 1961-ին, երբ վերջինս նախագահ դարձավ: Այդ կապն անհանգստացնում էր բոլորին, մանավանդ` երկրի հատուկ ծառայությանը, որը կարծում էր, որ նախագահի հարաբերությունները «հարբեցողի» հետ կարող են վնասել պետության անվտանգությանը:
Այս սիրավեպը դարձավ ամենակարճը կինոաստղի կյանքում, և շատերը հենց դա են համարում Մոնրոյի մահվան պատճառը, ում մահացած գտան իր բնակարանում 1962թ. օգոստոսի 4-ին:
Չապացուցված հարաբերություններ
9. Ալանա Գարգոևա և Միխայիլ Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահը, ըստ շրջանառվող լուրերի, սիրային կապ է ունեցել իր նախկին խոսնակ Ալանա Գարգոևայի հետ: Չար լեզուները պատմել են, որ Գարգոևան հղիացել է Սաակաշվիլիից հենց այն ժամանակ, երբ հղի էր վերջինիս կինը` Սանդրա Ռուլովսը:
Տարածված լուրերը հերքելու նպատակով նախագահը փորձեց Ալանային ամուսնացնել նահանգապետ Շիդո Քարթլիի հետ, բայց կինը չհամաձայնվեց: Դրանից հետո ստիպված նրան ուղարկեցին ոչ մեծ մի քաղաք, որտեղ էլ ծնվեց նրա որդին: Դրանով ավարտվեցին խոսակցությունները Սաակաշվիլիի և Գարգոևայի սիրավեպի մասին:
10. Վերա Բեյքեր և Բարաք Օբամա
ԱՄՆ-ի նախագահի նախկին վարորդը պատմել է, որ Օբաման ամենաքիչը մեկ անգամ դավաճանել է կնոջը: Վարորդի խոսքերով` 2004-ին այն ժամանակ դեռ նախագահի թեկնածուն հանդիպում էր իր 29-ամյա օգնական Վերա Բեյքերի հետ, ով էլ օգնեց Բարաքին գումար հայթայթել իր նախընտրական ընկերության համար:
Այդ մասին իմացավ Միշել Օբաման և ամեն ինչ արեց զույգին բաժանելու համար:
Այժմ Բեյքերն աշխատում է տեղի հեռուստաընկերություններից մեկում:
11. Գալինա Կոլոնիցկայա և Մուամմար Քադաֆի
Մի անգամ WikiLeaks-ը գրեց, որ Քադաֆին սիրավեպ է ունեցել 38-ամյա բուժքույր Գալինա Կոլոնիցկայայի հետ: Ըստ կայքի աղբյուրների` հենց Գալինան է եղել Լիբիայի նախկին դիկտատորի գլխավոր սիրուհին. Քադաֆին առանց նրա ոչ մի ուղևորության չէր գնում:
Կոլոնիցկայայի ընտանիքը հերքում է ամեն ինչ` նշելով, որ նրանց միջև միայն փոխվստահության վրա հիմնված գործնական հարաբերություններ են եղել:
12. Իրինա Աբելսկայա և Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալ. Լուկաշենկոյին բուժող բժիշկ Աբելսկայան համարվում է ամենից ազդեցիկ կանանցից մեկը երկրի քաղաքական կյանքում: 2001թ. նա դարձավ նախագահի ղեկավարության տակ գտնվող հիվանդանոցի գլխավոր բժիշկը, իսկ նրա մայրը` Լյուդմիլա Պոստոյալկոն` առողջապահության նախարար:
Լուկաշենկոն նույնիսկ մարդկանց առջև վիրավորել է սիրեցյալին, սակայն շատ պաշտոնյաներ Իրինային համարում են այն քիչ կանանցից մեկը, ով կարողացել է ազդել նախագահի վրա:
2004-ին Աբելսկայան որդի ունեցավ, որի հայրությունը վերագրում են հենց Լուկաշենկոյին:
13. Ալինա Կաբաևա և Վլադիմիր Պուտին
Մի շարք ԶԼՄ-ներ Ռուսաստանում ու նրա սահմաններից դուրս բազմիցս գրել են, որ երկրի նախագահը սիրավեպ է ունեցել (կամ ունի) ռուս գիմնաստուհի, պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևայի հետ. նրանց նույնիսկ համատեղ երեխաներ են վերագրում: Նշվում է, թե Կաբաևան արդեն երկու երեխա ունի Պուտինից և ապրում է Սոչիի նախագահական նստավայրում: Ասեկոսեները, սակայն, դեռ չեն հաստատվել:
14. Վիկտոր Յանուկովիչն ու կանայք
Ուկրաինայի նախկին առաջնորդի անվան հետ են կապում սիրավեպեր նվազագույնը երկու կանանց հետ: Առաջինը 25-ամյա լրագրող Ալյոնա Բերեզովսկայան է (լուսանկարում` աջ կողմում), ով ուղեկցում էր նախագահին Ռուսաստան կամ ԵՄ երկրներ նրա ուղևորությունների ժամանակ: Երկրորդը Ելենա Լուկաշն է, ով, լինելով սովորական իրավաբան, կարողացավ դառնալ նախարարի տեղակալ: