
Այսօր` մայիսի 30-ին, ժամը 09.20-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Հերհեր ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում թափվել են քարեր՝ ճանապարհը դարձնելով միակողմանի: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության եւ տրանսպորտի բաժնի ղեկավարները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: