Մոսկվայում վնասազերծել են լրտեսական ծրագրեր կրող բջջային խեռախոսներ վաճառողներին: Ծրագիրը գաղտնի կերպով գրանցել է հեռախոսային խոսակցությունները, SMS-նամակագրությունը և անգամ հեռախոսի սեփականատիրոջ փաստաթղթերը:
Հանցագործները գործել են մոսկովյան տարածաշրջանում ավելի քան 4 տարի: Բանդային անդամակցում էին երեք երիտասարդներ Ղազախստանից, Մոսկվայից և Յոշկար-Օլայից: Նրանցից մեկը հանդիպել է պոտենցիալ հաճախորդների հետ, մյուսը՝ զբաղվել ծրագրային ապահովման խնդիրներով, իսկ երրորդը պատվիրատուներին է հասցրել հեռախոսները:
Լրտեսական ծրագիրը վաճառվել է 550 եվրոյով: Չորս տարվա ընթացքում հանցագործները հասցրել են ավելի քան 1000 բջջային հեռախոս իրացնել: Այժմ իրավապահները փնտրում են բոլոր նրանց, ովքեր գնել են այդ բջջայինները, տեղեկացնում է ТАСС-ը: