Սոչիում 142 հայ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սոչիում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ 142 հայ է ձերբակալվել: Այս մասին “Նովոստի Արմենիա” գործակալությանը հայտնել է Սոչիի “Սևան” հայ համայնքի ղեկավար Հրաչ Մակեյանը:  Մայիսի 26-ի գիշերը խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքի հայերի ու օլիմպիական օբյեկտների շինարարական աշխատանքներին մասնակցող չեչենների միջև:  “Չեչենները նեղացրել են մեր աղջիկներին` հայուհիներին, որոնք Վերջին զանգի միջոցառումից տուն էին վերադառնում:  Եվ նրանք, վախեցած, իրենց եղբայրներին են պատմել: Վերջիններս էլ որոշել են հաշվեհարդար լինել չեչենների հետ”,- ասել է Մակեյանը: Հայ համայնքի ղեկավարն ընդգծել է, որ դեպքի վայր են այցելել հատուկջոկատայիններն ու ոստիկանները: Նրա խոսքով` բախում է տեղի ունեցել ոստիկանության հետ, ինչի հետևանքով իշխանություններին չենթարկվելու համար ձերբակալվել է 142 հայ: Նա հայտնել է, որ հայերն արդեն բաց են թողնվել և նրանցից միայն մեկն անազատության մեջ կմնա 5 օր:
Մայիսի սկզբներին հերթական ծեծկռտուքի ժամանակ զոհված 24-ամյա հայ մարզիկ Յուրի Գարանյանի գործի հետ կապված` նա ասել է, որ միջադեպի կապակցությամբ այցելել է Դաղստանի վարչապետը: Վերջինս զրույցի ժամանակ ասել է, որ ոչ ոք չի ցանկացել Գարանյանի մահը, և դեպքը հանկարծակի է կատարվել: Մարդասպանը գտնվում է հետախուզման մեջ:




Լրահոս