
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վաղ առավոտյան՝ ժամը 5:25-ի սահմաններում, Գյումրիի հրշեջ – փրկարարական ծառայություն ահազանգ է հնչել. այրվում էր քաղաքի կենտրոնական շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքը: Մեկ մարտական հաշվարկ է շտապել դեպքի վայր, որին կարճ ժամանակ անց օգնության է հասել երկրորդը: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել 6:20-ի սահմաններում, իսկ վերջնականապես մարել՝ 6:45:
Նշենք, որ, ըստ նախնական տվյալների՝այրվել է Մայակովսկու փողոցի թիվ 57 հասցեում գտնվող «Լաչին» մթերային խանութի շուրջ 70 քառակուսի մետր կախովի առաստաղն ու ներսում եղած ողջ մթերքը:
Հրդեհի առաջացման պատճառները դեռևս ճշտվում են: Նախնական վարկածով՝ հրդեհի բռնկման հնարավոր տարբերակը հոսանքալարերի կարճ միացումն է:
Արևիկ Հակոբյան
Գյումրի