Ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում այս տարվա փետրվարին կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունիսի  2-ից: Այս մասին վարորդներին հիշեցնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2012 թ. փետրվարի 7-ին ընդունված “Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքով (ՀՕ-2-Ն) մեծ թվով փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում, ինչպես նաեւ այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածներում:
“Թյուրըմբռնումներից եւ անհարկի տարաձայնություններից զերծ մնալու նպատակով երթեւեկության մասնակիցներին հորդորում ենք նախապես ծանոթանալ փոփոխություններին եւ ճանապարհային երթեւեկության իրենց իրավունքն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան: Մաղթում ենք անարգել երթեւեկություն”,-հորդորում է ոստիկանությունը:
Փոփոխություններին կարող եք  ծանոթանալ police.am  կայքում:




Լրահոս