
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ 40 մարդկանց ցուցակից` սոցցանցի բաժնետոմսերի արժեքի նվազման պատճառով:
Դեռ մայիսի 25-ի դրությամբ` Ցուկերբերգի կարողությունը գնահատվում էր 16.2 մլրդ դոլար, սակայն նախօրեին այն կրճատվել է` հասնելով 14.7 մլրդ-ի: Այդկերպ, բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումից հետո, Facebook-ի կապիտալիզացիան կրճատվել է 24%-ով ու կազմել 79.1 մլրդ դոլար: